Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,-ասաց վարչապետը։ 

Նրա խոսքով՝ կառավարության նպատակը եկեղեցուն վնասելը չէ, այլ նորոգելն է։  Նրա խոսքով՝ եթե Հայ Առաքելական եկեղեցին կառավարության համար սրբություն չլիներ, ուղղակի կարող էին անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում։

«Ընդհակառակը՝ եկեղեցու նկատմամբ որպես հավատավոր հետևորդ իմ վերաբերմունքն է, որ ինձ ստիպում է, որ Հայ Առաքելական եկեղեցու և Մայր աթոռի նորոգման այս անհրաժեշտության մասին ես բարձրաձայնեմ, իսկ այդ օրակարգը ես համոզված եմ Հայաստանի Հանրապետությունում կիսում են բազմաթիվ մարդիկ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը, որովհետև եթե որևէ մեկը Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը»,- եզրափակեց նա։

Հայերեն العربية Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի