Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։

Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա նաև հավելել է, որ իրենց քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է հունիսի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու հոդվածով։

Հայերեն English Español Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին