Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է. Վարչապետի խոսքը Սևան համայնքի երաժշտական դպրոցի բացմանը
1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվել է Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը: Իր հերթին, Կառավարությունը դպրոցը համալրել է նոր երաժշտական գործիքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը»,- նշել է ՀՀ վարչապետը: