Վրաստան

Վրաստանի ԱԳ նախարարը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի ֆորումին

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳ նախարարը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի ֆորումին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու Դուբրովնիկի ամենամյա ֆորումին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։  

Նշվում է, որ այս տարի այն կանցկացվի «Փոփոխությունների ուղղություն» խորագրի ներքո։  

Ֆորումը միջազգային հարթակ է, որտեղ մասնակիցները քննարկում են տարածաշրջանային, եվրոպական և համաշխարհային մարտահրավերները, դրանց լուծման ուղիները, աշխարհաքաղաքական փոփոխությունները և համագործակցության նոր հնարավորությունները։  

Ֆորումին մասնակցում են տարբեր երկրների քաղաքական առաջնորդներ, արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ այցելության շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ  տարբեր երկրների գործընկերների հետ։  

Հաղորդվում է, որ Դուբրովնիկի այս տարվա ֆորումը կուսումնասիրի աշխարհում խաղաղության, արժանապատվության և վերականգնման ուղիները։ Երկու օրվա ընթացքում այն կներառի 17 պանելային քննարկում՝ թեմաների լայն շրջանակի, այդ թվում՝ աշխարհաքաղաքական մարտահրավերների և մայրցամաքների միջև առևտրային հարաբերությունների վերաբերյալ, ֆորումը կկենտրոնանա նաև որոշ տարածաշրջանների և դրանց փոխկապակցվածության վրա։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում