ԱՍԵԱՆ-ի երկրները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին ասված է ԱՍԵԱՆ-ի պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների 58-րդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ: 

«Մենք ընդգծեցինք մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ լուծման համար անկեղծ երկխոսությանը լուրջ մասնակցության կարևորությունը», - նշված է հայտարարության մեջ: 

ԱՍԵԱՆ-ի երկրները նաև կոչ են արել ապահովել մարդասիրական օգնության արագ, անվտանգ և անարգել հասանելիություն կարիքավորների համար, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիական անձանց, հումանիտար անձնակազմի և բնակչության խոցելի խմբերին:

ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին Կուալա Լումպուրում: Դրա արդյունքների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 11-ին:

ԱՍԵԱՆ-ը հիմնվել է 1967 թվականին և այսօրվա դրությամբ  միավորում է Հարավարևելյան Ասիայի տասը երկիր՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: 2025 թվականի սկզբից  ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները ռոտացիայի սկզբունքով Լաոսից անցել են Մալայզիային:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին