Միացյալ Նահանգներ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին  ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր:

Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում