Եվրոպա

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

Եվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները երբևիցե կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Հռոմի արդյունաբերական համաժողովում:

«Մենք միամիտ չենք և չենք կարծում, թե մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կվերադառնան այն մակարդակ, որտեղ դրանք նախկինում էին», - ասել է ֆոն դեր Լայենը: Նա հավելել է, որ ԵՄ-ն դեռևս շարունակում է բանակցություններ  վարել Միացյալ Նահանգների հետ առևտրային մաքսատուրքերի լիակատար չեղարկման շուրջ, բայց ոչ մի լավատեսություն չի հայտնել այդ առիթով:

Նա ընդգծել է, որ ԵՄ առևտրի 80%-ը բաժին է ընկնում  «ոչ ԱՄՆ-ին», և հայտնել է, որ ԵՄ-ն այժմ արագաություն է տալիս այդ հարաբերություններին՝ ձգտելով հնարավորինս արագ ամրագրել դրանք՝  ստորագրելով ազատ առևտրի համաձայնագրեր  աշխարհի տարբեր պետությունների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում