Եվրոպա

Չեխիան արգելել է պետական մարմիններում չինական DeepSeek արհեստական բանականության հարթակի կիրառումը

2 րոպեի ընթերցում

Չեխիան արգելել է պետական մարմիններում չինական DeepSeek արհեստական բանականության հարթակի կիրառումը

Չեխիան կիբերանվտանգության նկատառումներից ելնելով արգելել է պետական կառավարման մարմիններում արհեստական բանականության հիման վրա աշխատող չինական DeepSeek ստարտափի որևէ արտադրանքի օգտագործումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Euronews-ը։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է, որ նման որոշում է կայացվել կիբերանվտանգության հարցերով ազգային ընկերության կողմից ստացված նախազգուշացումից հետո։ Մասնավորապես նշվել է, որ կա վտանգ՝ չարտոնված հասանելիություն ստանալու օգտատերերի տվյալներին, քանի որ DeepSeek-ը պատրատվորված է համագործակցել Չինաստանի իշխանությունների հետ։ 

Ավելի վաղ օգտատերերի տվյալները պաշտպանելու նպատակով նման քայլի էին գնացել մի շարք այլ երկրներ, մասնավորապես Իտալիան ու Ավստրալիան։

Չեխիայի կառավարությունը վերջին տարիներին փորձում է հեռու դիրքավորվել չինական տեխնոլոգիաներից։ 2018 թվականին այն դադարել էր օգտագործել Huawei և ZTE հեռահաղորդակցման ընկերությունների կողմից արտադրված սարքավորումները և ծրագրային ապահովումները՝ նշելով, որ դրանք անվտանգային սպառնալիքներ են պարունակում։

DeepSeek-ը հիմնադրվել է 2023 թվականին Չինաստանի Հանճոու քաղաքում։ Նույն տարվա վերջին ընկերությունը թողարկեց արհեստական բանականության իր առաջին մոդելը։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում