Իրավունք

Քրիստինե Վարդանյանը հայտնել է ՀՅԴ-ականների ձերբակալության մասին

2 րոպեի ընթերցում

Քրիստինե Վարդանյանը հայտնել է ՀՅԴ-ականների ձերբակալության մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ իրավապահ մարմինները ՀՅԴ մի խումբ անդամների տներում իրականացրած խուզարկությունների արդյունքում ձերբակալել են կուսակցության մի խումբ անդամների։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրիստինե Վարդանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այնտեղ են ուղևորվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները»,- գրել է Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը ևս մեկ գրառմամբ հայտնել է, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տներում խուզարկություններին զուգահեռ խուզարկություն են իրականացրել  նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Ըստ պատգամավորի՝ ձերբակալվածների թվում է նաև Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։ 

ՀՀ քննչական կոմիտեն դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների վերաբերյալ։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում