Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ պարզաբանելով, որ հուլիսի 8-ին կայացած բանակցությունների ընթացքում քննարկման առարկա է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցը։

Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ընդգծել՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության կարևորությունը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին գնահատել է Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի՝ Սաուդյան Արաբիայի դատապարտումը։

Հաղորդվում է, որ քննարկման ընթացքում երկու կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ 

Սաուդյան արաբիայի թագաժառանգը հույս է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կհարթի ավելի կայուն և անվտանգ տարածաշրջանի ճանապարհը։ Նա նաև վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը երկխոսությանը՝ որպես տարաձայնությունները լուծելու հիմնական գործիք։

Իսրայելն Իրանին հարվածներ էր հասցրել հունիսի 13-ին, որին Թեհրանը պատասխանել էր՝ հարվածելով Իսրայելում թիրախների։ Հակամարտության 9-րդ օրը ԱՄՆ-ն հարվածներ հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին, որից հետո հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին։

Հայերեն English Русский

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

Որոշ պատմություններ սկսվում են գաղափարից, իսկ ամենագեղեցիկները՝ հանդիպումից. Wildberries

Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք

Ինչ է սպասվում Երևանում կայանալիք COP17 համաժողովում

Կարմիր գրքի էջերից՝ վերադարձ բնություն. Երևանի կենդանաբանական այգու հազվագյուտ բնակիչները

Բըրնհեմը հայտարարել է, որ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպում, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել ԻՀՊԿ-ն

Երևան քաղաքի ավագանու նիստ