Վրաստան

Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մի քանի ցանց է բացահայտվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մի քանի ցանց է բացահայտվել

Վրաստանի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում թմրանյութերի վաճառքի և պահպանման համար ձերբակալել է 34 մարդու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հատուկ գործողությունը իրականացվել է ամբողջ երկրում, և ձերբակալվածների թվում հիմնականում եղել են թմրանյութ վաճառողներ, այդ թվում՝ խոշոր, ինչպես նաև թմրանյութեր պահողներ։ 

Նշվում է, որ քննության արդյունքում պարզվել է՝ ձերբակալվածները, որոնց թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ, մասնակցել են թմրանյութերի վաճառքի տարբեր սխեմաների։ 

Բացի այդ, Վրաստանի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների, նրանց տների ու բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տարբեր թմրանյութեր, այդ թվում՝ հերոին, կոկաին, սուբօքսին, մեթադոն և «ալֆա-ՊՎՊ», հայտնաբերվել է նաև զենք և զինամթերք։ 

Նշվում է, որ եթե ձերբակալվածների մեղավոր ճանաչվելու դեպքում, նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում