Ճապոնիան և Հարավային Կորեան ակնկալում են ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ մաքսատուրքերի շուրջ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան դեռևս ակնկալում է Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի պայմանների շուրջ համաձայնության գալ մինչև օգոստոսի 1-ը, երբ դրանք ուժի մեջ կմտնեն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հատուկ կառավարական օպերատիվ խմբի նիստում։ Խումբը ստեղծվել է հատուկ նախագահ  Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային քաղաքականության շուրջ առաջացած իրադրության քննարկման նպատակով:

Իսիբան ընդգծել է, որ օգոստոսի 1-ից Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի հայտարարությունը փաստորեն սահմանել է թեմայի շուրջ բանակցային գործընթացի վերջնաժամկետ: 

«Մենք քննարկումը կանցկացնենք՝ ելնելով այս նոր վերջնաժամկետից՝ հասնելու այնպիսի համաձայնության, որը շահավետ կլինի թե Ճապոնիայի, թե ԱՄՆ-ի համար», - մեջբերում է վարչապետի խոսքը Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Միևնույն ժամանակ, Իսիբան ընդգծել է, որ իր վարչակազմն անհրաժեշտ ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Ճապոնիայի համար բացասական փոխզիջումներից: 

Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմից ևս հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ կփորձեն մաքսատուրքերի շուրջ նոր համաձայնությունների հասնել մինչև օգոստոսի 1-ը։

Հուլիսի 7-ին Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի անվտանգության վարչության պետ Վի Սոն Լակի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև: Նրանք մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի փոխանակումների հետ կապված հարցեր:

Վի Սոն Լակը հայտարարել է, որ հարավկորեական կողմը հույս ունի շուտով անցկացնել երկկողմ գագաթնաժողով, որտեղ հնարավոր կլինի հասնել «փոխշահավետ արդյունքների բոլոր հրատապ հարցերի շուրջ»: 

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան