Եվրոպա

Կրետեում մոլեգնող հրդեհների հետևանքով զանգվածային տարհանումներ են սկսվել

1 րոպեի ընթերցում

Կրետեում մոլեգնող հրդեհների հետևանքով զանգվածային տարհանումներ են սկսվել

Հարյուրավոր մարդիկ են տարհանվել Կրետե կղզում վերահսկողությունից դուրս եկած հրդեհների հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն։

Կրակը, որն ուժեղ քամիների հետևանքով արագ տարածում է ստանում, բռնկվել է հուլիսի 2-ին՝ Իերապետրայից ոչ հեռու գտնվող անտառածածկ հատվածում։ Կրակի արագ տարածվող ալիքները սպառնալիք են դարձել ինչպես տների, այնպես էլ զբոսաշրջային կենտրոնների ու առանցքային ենթակառուցվածքների, այդ թվում և բենզալցակայանի համար։

Տարածվող ծուխը որոշ հատվածներում տեսանելիության մակարդակը հասցրել է զրոյի։

Քանի որ կրակը սկսել է մոտենալ Ֆերմա բնակավայրին, տեղի իշխանությունները կարգադրել են զանգվածային տարհանումներ իրականացնել ինչպես տներից, այնպես էլ հյուրանոցներից։ Այս պահի դրությամբ տարհանվել է շուրջ 1500 մարդ։ 

Որպես նախազգուշական միջոցառում՝ Կրետեի բոլոր հիվանդանոցները հատուկ պատրաստության մակարդակի են բերվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում