Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն վերսկսում է դեպի Չինաստան էթանի արտահանումը․ Reuters

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վերսկսում է դեպի Չինաստան էթանի արտահանումը․ Reuters

Միացյալ Նահանգները չեղարկել է Չինաստան էթան արտահանելու սահմանափակումները՝ նամակներ ուղարկելով արտադրող Enterprise Products Partners (EPD.N)  և Energy Transfer (ET.N) ընկերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ նման քայլը խոսում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային ոլորտի հաշտեցման նոր շրջադարձի մասին։

Ամերիկյան կողմը սահմանափակումներ էր մտցրել դեպի Չինաստան ինչպես էթանի, այնպես էլ այլ՝ ավելի լայն շրջանակի նյութերի արտահանման վրա 2025 թվականի մայիսի վերջին՝ մեղադրելով պաշտոնական Պեկինին ավտոարտադրողների և այլ արդյունաբերական ճյուղերի համար կենսական կարևոր հազվագյուտ մետաղների առաքումները դանդաղեցնելու մեջ։

Reuters-ի տվյալներով, այժմ արդեն ամերիկյան ընկերությունները ԱՄՆ առևտրի նախարարության կողմից թույլտվություն են ստացել էթանը Չինաստան մեկնող նավերի վրա բեռնելու համար։ Սակայն արդեն Չինաստանում այն բեռնաթափելու համար դեռևս անհրաժեշտ կլինի Վաշինգտոնի առանձին թույլտվությունը։

Այժմ դեպի Չինաստան է ուղևորվել էթանով բեռնված առնվազն 8 նավ։

Reuters-ը նշում է նաև, որ ԱՄՆ էթանի արտահանման կեսը բաժին է ընկնում Չինաստանին, իսկ դրա կասեցումը վնասելու էր ինչպես ամերիկյան արտադրողներին, այնպես էլ չինական նավթաքիմիական արտադրությանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում