Միացյալ Նահանգներ

Դատարանը Նեթանյահուին ազատել է ցուցմունք տալուց՝ ԱՄՆ կատարելիք այցի պատճառով

1 րոպեի ընթերցում

Դատարանը Նեթանյահուին ազատել է ցուցմունք տալուց՝ ԱՄՆ կատարելիք այցի պատճառով

Երուսաղեմի շրջանային դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ազատել է հաջորդ շաբաթ կոռուպցիայի գործով լսումների շրջանակներում ցուցմունք տալուց ԱՄՆ նախատեսված նրա այցի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ynet լրատվական հարթակը:

Հուլիսի 1-ին Նեթանյահուն Իսրայելի նախարարների կաբինետի նիստի սկզբում հայտնել է, որ հաջորդ շաբաթ պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ: 

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգը դեռևս մանրամասն չի հրապարակվել: Այնուամենայնիվ, սպասվում է, որ կողմերն առաջին հերթին կքննարկեն Իրանի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը:

2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նա հերքում է իր հանդեպ մեղադրանքները և հետաքննությունն անվանել է «վհուկների որս»:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում