Յանլուցին. գողտրիկ պատմական վայր Չինաստանում

3 րոպեի ընթերցում

Պեկին-Հանչժոու մեծ ջրանցքի ափին գտնվող Յանլուցին հնագույն քաղաքը Չինաստանի յուրահատուկ մշակութային ավանդույթները,հին սովորույթներն ու  ճարտարապետությունը բացահայտող գողտրիկ վայրերից է Տյանցզինում:

«Արմենպրես»-ի թղթակիցը  չինական CGTN մեդիակորպորացիայի կողմից կազմակերպված ճամփորդության շրջանակներում այցելել է Տյանցզին՝  ծանոթանալով պատմամշակութային վայրերին:

Պատմական դարավոր ուղի անցած այս բնակավայրը հայտնի է իր  ժողովրդական ուշագրավ ավանդույթներով և հարուստ մշակույթով:

Հին քաղաքում է գտնվում  Ցին դինաստիայի ուշ շրջանի բնակելի համալիրը՝ «Շի ընտանիքի առանձնատունը», որը չինական հին ճարտարապետական գլուխգործոցների տպավորիչ նմուշներից է:

Համալիրի ներսում ժամանակը կարծես կանգ է առել՝ այցելուներին ցուցադրելով հինավուրց բնակիչների բնակարանային կահավորանքը, կյանքն ու կենցաղը, սովորությունները, հարսանեկան ծեսերը, մշակույթը, արհեստները:

Միաժամանակ, այստեղ տաղավարներում ներկայացված են ձեռագործ խորհրդանշական ձեռքի աշխատանքներ, որոնք նախկինում ևս հարգի են եղել տարածքում:

Մասնավորապես, այցելուններն այստեղ կարող են անմիջապես մասնակիցը դառնալ Յանլուցինում ամանորյա ժողովրդական փայտե տպագրության գործընթացին: Փայտի վրա փորագրված ձևանմուշով խորհրդանշական կերպարների տպագրությունը հանդիսանում է Գարնանային տոնի խորհրդանիշը և ավանդական արվեստի գոհարներից մեկը:Բացի այդ՝ յուրաքանչյուրը հնարավորություն ունի սեփական ձեռքերով գունազարդել և գնել չինական լայն կիրառում ունեցող հովհարներ:

Տարածքում հնարավորություն է ընձեռվում նաև դիտել մարտարվեստի ցուցադրություններ, ինչպես նաև այցելել արհեստանոց, որտեղ կարելի է ծանոթանալ Հաո ընտանիքի նկարազարդ թղթե կտրվածքի արվեստին, որը համարվում է Տյանցզինի եզակի մշակութային երևույթը:

Այսօր Յանլուցին հին քաղաքը, հետևելով «Ամանորի նկարների վերակենդանացման» հայեցակարգին, բեմական տարածքների վերանորոգման, լուսավորության դիզայնի և գեղարվեստական ​​նորարարության միջոցով երկչափ ամանորյա նկարները վերածում է եռաչափ դինամիկ տեսարանների՝ իրականացնելով արագ անցում «մշակութային ժառանգությունից» դեպի «կյանքի գեղագիտություն»։

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը