Տնտեսություն

TOON EXPO MOSCOW 2025-ը հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի շուկային

3 րոպեի ընթերցում

TOON EXPO-ն կրկին վերադարձել է՝ այս անգամ  ստեղծելով իրարանցում արդեն Մոսկվայում: Անշարժ գույքի ոլորտով հետաքրքրված քաղաքացիները՝  ռուսաստանաբնակ հայերը,  Ռուսաստանի քաղաքացիները, երեք օր շարունակ հնարավորություն ունեն ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի շուկային:

Ցուցահանդեսին ներկայացված է 50 տաղավար, սակայն ընկերությունները ներկայացել են մի քանի նախագծերով, բոլորը՝ միայն այդ 3 օրերի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։

Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն  «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց, որ էքսպոյի շրջանակում ներկա է Ամերիաբանկը, որը ներկայացնելու է հատուկ սփյուռքի համար մշակված  հիպոթեկային ծրագիր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ միացած բոլոր ընկերություններին, որոնք միանգամից հավատացին  այս նախագծին: Երևանում  մեր ձեռք բերած փորձը և համբավը թույլ է տալիս, որպեսզի մեր գործընկերները մեզ հետ շրջեն ամբողջ աշխարհով: Մոսկվայում այս ցուցահանդեսը իրականում շատ տրամաբանական շարունակությունն էր  Երևանում արդեն շատ սիրված և սպասված TOON EXPO-ի, որը  նաև սփյուռքից էր բերում այցելու Երևան: Այս քայլով  մենք որոշեցինք ավելի հեշտացնել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գործը և այս պահին Հայաստանում կառուցապատման ոլորտում իրականացվող նախագծերը մի քանի օրով «տեղափոխել» սփյուռք, ավելի հասանելի դարձնել մեր հայրենակիցներին : Ինչպես մենք ենք սիրում ասել՝ սա ներդրում է, որը ավելի կմոտեցնի տանը»,- ասաց Հարոյանը:

Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ընկերությունների կողմից առաջարկվող նորարար ու հետաքրքիր լուծումներով բնակարաններին և կատարել առավել հարմար ընտրություն: Նման մեծ ընտրության հնարավորություն է ընձեռում RED Invest Group-ն՝ առաջարկելով կառուցապատման ոլորտում միանգամից  մի քանի խոշոր նախագծեր:

Հետաքրքիր ու մի շարք ենթակառուցվածքներով հարուստ Goght Urban Valley նախագծն էլ Գառնի համայնքում առաջարկում է  քաղաք՝ հենց  քաղաքի մեջ:

Արդեն շատերի սիրելի ու նախընտրելի ձմեռային տուրիզմի վայր դարձած Myler Mountain Resort -ի  նոր կառուցվող հանգստի գոտին էլ կամբողջացնի  լեռնադահուկային ակտիվ հանգիստը: 

Նորարարություն, հարմարավետություն և նոր ձևաչափ  ARM Construct ընկերությունից . գործող չորս նախագծերը ցուցահանդեսի մասնակիցներին կտան ընտրության լայն հնարավորություն:

EXPO MOSCOW 2025-ին այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաև Դուբայի անշարժ գույքի շուկային՝ Easylife Property ընկերության միջոցով:

Ցուցահանդեսն անցկացվում է Մոսկվայի Տիմիրյազև էքսպո կենտրոնում և բաց կլինի այցելուների համար մինչև հունիսի  29-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում