ՀՀ վարչապետի խոսնակն ահազանգում է Հայաստանի դեմ շարունակվող տեղեկատվական պատերազմի մասին

3 րոպեի ընթերցում

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածածված ապատեղեկատվությանը, թե Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում:

«Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։ Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքական անկախության և ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը»,-իր գրառման մեջ նշել է Բաղդասարյանը։ 

Նա նաև հավելել է, որ հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են՝ Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին, իսկ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի ընտրած ուղին ճիշտ է։ 

«Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված և տեղեկատվական հարձակում կհրապարակվի»,-ընդգծել է վարչապետ խոսնակը։

Նշենք, որ ավելի վաղ մի շարք հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե իբր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի հոդվածի համաձայն՝ «ֆրանսիական պետական միջուկային  Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան»:

Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարությունն ապատեղեկատվություն է որակել Հայաստան գաղտնի կերպով միջուկային վառելիքի թափոններ տեղափոխելու մասին լուրը

Կեղծ հոդվածի թարգմանությունը ներկայացրած «Մեդիամաքս» լրատվականն, ավելի ուշ, ընթերցողներից և հանրությունից ներողություն է խնդրել ապատեղեկատվություն պարունակող հոդվածի հրապարակման համար՝ հեռացնելով այն իր կայքից։

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ևս անդրադարձել էր թեմային ու հայտարարել, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ 

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին