ԵՄ-ն շարունակում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները մաքսատուրքերի շուրջ՝ պատրաստվելով ցանկացած տարբերակի

2 րոպեի ընթերցում

USA and European Union flags, Alliance. Blue sky background.

Եվրամիությունում ուսումնասիրում են ԱՄՆ-ից ստացած փաստաթուղթն առևտրային համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններով: Համաձայնագրի կնքումը սպասվում է մինչև հուլիսի 9-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում

«Այսօր մենք Միացյալ Նահանգներից ստացանք վերջին փաստաթուղթը հետագա բանակցությունների համար։ Մենք գնահատում ենք այն։ Մեր այսօրվա ուղերձը հստակ է. մենք պատրաստ ենք գործարքին։ Միևնույն ժամանակ մենք պատրաստվում ենք այն հնարավորությանը, որ գոհացուցիչ համաձայնագիր ձեռք չի բերվի», - Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Այս կապակցությամբ, նշել է ֆոն դեր Լայենը, հանդիպման մասնակիցները «խորհրդակցել են վերահավասարակշռման ցուցակի շուրջ»։ 

«Եվ մենք պաշտպանելու ենք եվրոպական շահերը, եթե դա անհրաժեշտ լինի։ Կարճ ասած՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին», - ասել է ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ ԵՄ երկրների ղեկավարներին տեղեկացրել է Վաշինգտոնի հետ առևտրային բանակցությունների վիճակի մասին։

«Նախագահ (ԱՄՆ-ի) Թրամփը և ես լավ քննարկում ենք անցկացրել Կանադայում կայացած G7-ի գագաթնաժողովում։ Մենք այն ժամանակ պայմանավորվեցինք արագացնել աշխատանքները հստակ նպատակով` համաձայնագիրը կնքել մինչև հուլիսի 9-ը», - հիշեցրել է ֆոն դեր Լայենը։

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին