Տնտեսություն

Նիկարագուան պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար

1 րոպեի ընթերցում

Նիկարագուան պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար

Նիկարագուան պաշտոնապես դիմել է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար և արդեն համագործակցում է կազմակերպության որոշ անդամների, մասնավորապես, Մոսկվայի և Մինսկի հետ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Նիկարագուայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլլոյի խոսքերը։

«Նիկարագուան պաշտոնապես դիմել է դիտորդի կարգավիճակ ստանալու համար այս կարևոր միությունում»,- ասել է նա՝ Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլլոն հավելել է, որ սա երկրի համար գլխավոր նպատակ է։

«Մենք պատրաստ ենք կատարել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու պահանջները, որպեսզի կարողանանք ստանալ այս կարգավիճակը։ Մենք արդեն զգում ենք մեզ այս միության մաս։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի հետ՝ բժշկության, դեղագործության, սարքավորումների մատակարարման խոշոր նախագծերի շրջանակներում։ Մեր համագործակցությունը մեզ համար եղբայրական համագործակցություն է», - ընդգծել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում