Վահագն Խաչատուրյանն ու Կարոլին Գեգինատը քննարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը ՀՀ-ում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։

«Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական զարգացման և առաջխաղացման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանի խոսքերն է մեջբերված ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: 

Իր հերթին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում արել է առավելագույնը՝ նպաստելու Հայաստան-Համաշխարհային բանկ արդյունավետ գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, համագործակցության հիմնական ուղղությունները և ապագա հնարավորությունները։ Կողմերը կարևորել են այս ծրագրերի շարունակականությունը՝ հատկապես համայնքների զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման և սոցիալ-տնտեսական ներուժի ամրապնդման տեսանկյունից։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մարդասիրական, սոցիալական, կրթական և առողջապահական նախաձեռնությունները, որոնք զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների կենսապայմանների բարելավման վրա։

Կողմերն ընդգծել են, որ նման համագործակցությունը շարունակում է լինել կարևոր ներդրում Հայաստանի կայուն և ներառական զարգացման և պետական ինստիտուտների կայացման գործընթացում:

Հայերեն Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն