Եվրոպա

Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին. Օրբան

2 րոպեի ընթերցում

Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին. Օրբան

Հունգարիան չի աջակցում Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, հետևաբար, Եվրամիության գագաթնաժողովում չի կարող որոշում ընդունվել, որն իրավական ուժ կունենա Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում. այդ հարցն անհրաժեշտ է լուծել միաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ի գագաթնաժողովին ժամանելիս։

«Հունգարիան հնարավոր չէ շրջանցել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, քանի որ, վերջին հաշվով, պահանջվում է միաձայն որոշում։ Ավելին, միաձայն որոշումն անհրաժեշտ է  բանակցությունների յուրաքանչյուր կլաստերի բացման համար։ Այն չկա։ Այնպես որ դա տեղի չի ունենա։ Այսօր ոչինչ չի կարող տեղի ունենալ, որն իրավական ուժ կունենա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Կարելի է հայտարարություններ անել, կարելի է խոսել, բայց ԵՄ-ն առաջվա պես չի ունենա ընդհանուր դիրքորոշում, քանի որ Հունգարիան չի աջակցում դրան», - Օրբանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովի արդյունքներով կարող է ընդունվել ԵՄ մյուս անդամ երկրների անունից հայտարարություն, Օրբանն ասել է, որ «նրանք, ովքեր համաձայն չեն մեզ հետ, դրանք լինեն 26-ը կամ որքան ուզում է, կարող են ասել այն ամենն, ինչ ցանկանում են», բայց դա իրավական ուժ չի ունենա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում