Մարզեր

Շիրակի մարզի 3 բուժհաստատություն հագեցվել է թվային ռենտգեն սարքերով

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի 3 բուժհաստատություն հագեցվել է թվային ռենտգեն սարքերով

Շիրակի մարզի 3 բուժհաստատության թվային ռենտգեն սարքեր են տրամադրվել: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  բուժհաստատությունների վերազինումն իրականացվում է հիվանդությունների վաղ հայտնաբերման, մարզաբնակ քաղաքացիներին մատուցվող բուժօգնության հասանելիության ապահովման և որակի բարձրացման նպատակով։ 

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացրել են, որ սարքավորումները տրամադրվել են   ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ 

Թվային ռենտգեն սարքեր  են տրամադրվել Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկային և Արթիկի բժշկական կենտրոնին: «Ռոտարի ակումբ»-ի կողմից էլ թվային ռենտգեն սարքավորում տրամադրվել է  «Բեռլին»  պոլիկլինիկային։  

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում