Իրան

Իրանը միջուկային զենքից զերծ տարածաշրջանի կողմնակից է. Մասուդ Փեզեշքիան

1 րոպեի ընթերցում

Իրանը միջուկային զենքից զերծ տարածաշրջանի կողմնակից է. Մասուդ Փեզեշքիան

Իրանը միջուկային և, ընդհանրապես, զանգվածային ոչնչացման զենքից զերծ Մերձավոր Արևելքի կողմնակից է՝ պայմանով, որ նման զինատեսակներ չի ունենա նաև Իսրայելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ զրույցի ընթացքում։

«Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացման և կայունության ու խաղաղության ամրապնդման համար։ Մենք միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման զենքից զերծ տարածաշրջանի ստեղծման կողմնակից ենք, իհարկե, այն պայմանով, որ դա առնչվի նաև Իսրայելին, քանի որ այդ պետության վերջին գործողությունները նրան վստահելու որևէ հիմք չեն թողնում»,- Մասուդ Փեզեշքիանի խոսքերը փոխանցում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։

 

 

Կարդացեք հոդվածը` فارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում