Քաղաքականություն

Մի խումբ նախարարներ արձագանքել են «Սրբազան պայքարի»-ի անդամների մասնակցությամբ ձայնագրություններին

2 րոպեի ընթերցում

Մի խումբ նախարարներ արձագանքել են «Սրբազան պայքարի»-ի անդամների մասնակցությամբ ձայնագրություններին

Հայաստանի կառավարության մի խումբ անդամներ անդրադարձել են Հայաստանի քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդների և անդամների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մասնավորապես, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Չկան բառեր...Լավ, ինչու՞ եք դուք էսքան ատում մեր երկիրը, ժողովրդին, պետությունը, ինչու՞:

Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ...

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր ազատությունը, անկախությունը և պետականությունը անշրջելի իրողություն են, իսկ դուք՝ հավիտյան ձախողված նզովյալներ. տապակվեք ձեր ատելության և այլասերվածության մեջ!!!»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Պատի տակ մարդ գյուլող տեռորիստ տերտերներին «սրբազան» ասողներ ու սրբացնողներ, լա՞վ եք։ Ձայն հանելո՞ւ եք»։ 

Ձայնագրություններին անդրադարձել է նաև ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը

««Բագրատենք իրենց կողմնակիցներին բաժանում են երկու տեսակի՝ բջոտ կամ էշ։

Վերջին տարինիների ընթացքում ակնհայտ բագրատացավով տառապած ընդդիմադիրներները պետք է հստակ պատասխանեն այս հարցին՝ իրենք բջո՞տն են, թե՞ էշը։ 

Պետության համը պետք է մնա սրանց բերանում»»։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում