Իրան

Իսրայելը մեղադրում է Իրանին հրադադարի խախտման մեջ, Թեհրանը հերքում է մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մեղադրում է Իրանին հրադադարի խախտման մեջ, Թեհրանը հերքում է մեղադրանքները

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանին մեղադրել է հրադադարի խախտման մեջ և հայտարարել, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է մեկ հրթիռ, որն իրենք որսացել են։

Իր հերթին, իրանական պետական ​​IRIB հեռուստաալիքը հայտնել է, որ Թեհրանը որևէ նոր հրթիռ չի արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հերքելով հրադադարի խախտման մասին պնդումները։

«Իրանի կողմից օկուպացված տարածքների ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը այն բանից հետո, երբ ռեժիմը հարկադրվեց հրադադարի, կեղծ է»,- նշել է հեռարձակողն իր Telegram ալիքում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում