Հայաստան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացման պլանը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացման պլանը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- նշված է գրառման մեջ: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը մեկ այլ գրառմամբ կարծիք էր հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը:

2015 թվականի հոկտեմբերից «Տաշիր» ընկերությունների խումբը  «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։ 
 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում