Դոհայում պայթյուններ են որոտացել
1 րոպեի ընթերցում

Կատարի մայրաքաղաք Դոհայում լսվել են մի քանի պայթյունների ձայներ, որոնք ենթադրաբար առաջացել են հակաօդային պաշտպանության համակարգերից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։
«Քաղաքի երկնքում կարելի էր տեսնել մի քանի թռչող օբյեկտներ»,-նշել է նա։
Մի քանի ժամ առաջ Կատարը հայտարարել էր իր օդային տարածքը ժամանակավոր փակելու մասին։