Գյումրիի 2025 թվականի բյուջեն հաստատվել է միաձայն

2 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին  հունիսի 20-ի նիստի ընթացքում  հաստատեց համայնքի 2025 թվականի բյուջեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի բյուջեն կազմում է  9 մլրդ 193 մլն դրամ՝ ներառյալ համայնքի եկամուտները, պետական դոտացիաները և տարեսկզբի մնացորդը։ 

Համայնքի 2025 թվականի բյուջեի կարգավորման հիմնական նպատակն է տեղական ինքնակառավարման մարմնի և համայնքային կառույցների կողմից համայնքի բնակիչներին որակյալ և մատչելի ծառայությունների մատուցումը:

Ներկայացնելով բյուջեի ակնկալվող արդյունքները՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը նշեց, որ 2025 թվականի բյուջեի իրականացումից ակնկալվում է համայնքը դարձնել ավելի բարեկեցիկ, ունենալ արդիականացված ենթակառուցվածքներ, առավել բարելավված սոցիալական և կենցաղային պայմաններ, առավել աշխույժ մշակութային և մարզական կյանք, ստեղծել զբոսաշրջության համար միջազգային ստանդարտներին համապատասխան առավել գրավիչ պայմաններ: 

Բյուջեի հաստատմանը ներկա էին ավագանու բոլոր խմբակցությունները: Բյուջեն հաստատվեց միաձայն: 

Բացի բյուջեի նախագծից, ավագանին քննարկեց և հաստատեց որոշումներ, որոնք վերաբերում էին փողոցների անվանակոչմանը և հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը, ինքնակամ կառույցների օրինականացմանն ու օտարմանը, սոցիալական բնակարանների տրամադրմանն անապահով ընտանիքներին, մարզիկներին տրամադրվող դրամական աջակցությանը և այլն։ 

Հայերեն Español

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ