Գյումրիի 2025 թվականի բյուջեն հաստատվել է միաձայն
2 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին հունիսի 20-ի նիստի ընթացքում հաստատեց համայնքի 2025 թվականի բյուջեն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի բյուջեն կազմում է 9 մլրդ 193 մլն դրամ՝ ներառյալ համայնքի եկամուտները, պետական դոտացիաները և տարեսկզբի մնացորդը։
Համայնքի 2025 թվականի բյուջեի կարգավորման հիմնական նպատակն է տեղական ինքնակառավարման մարմնի և համայնքային կառույցների կողմից համայնքի բնակիչներին որակյալ և մատչելի ծառայությունների մատուցումը:
Ներկայացնելով բյուջեի ակնկալվող արդյունքները՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը նշեց, որ 2025 թվականի բյուջեի իրականացումից ակնկալվում է համայնքը դարձնել ավելի բարեկեցիկ, ունենալ արդիականացված ենթակառուցվածքներ, առավել բարելավված սոցիալական և կենցաղային պայմաններ, առավել աշխույժ մշակութային և մարզական կյանք, ստեղծել զբոսաշրջության համար միջազգային ստանդարտներին համապատասխան առավել գրավիչ պայմաններ:
Բյուջեի հաստատմանը ներկա էին ավագանու բոլոր խմբակցությունները: Բյուջեն հաստատվեց միաձայն:
Բացի բյուջեի նախագծից, ավագանին քննարկեց և հաստատեց որոշումներ, որոնք վերաբերում էին փողոցների անվանակոչմանը և հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը, ինքնակամ կառույցների օրինականացմանն ու օտարմանը, սոցիալական բնակարանների տրամադրմանն անապահով ընտանիքներին, մարզիկներին տրամադրվող դրամական աջակցությանը և այլն։