Բարձր տեխնոլոգիաներ

Պաշտպանական արդյունաբերության ոլորտը շարունակաբար ինստիտուցիոնալացվում է

2 րոպեի ընթերցում

Պաշտպանական արդյունաբերության ոլորտը շարունակաբար ինստիտուցիոնալացվում է

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերի համատեքստում ՀՀ կառավարությունը հաստատեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով կառավարության որոշումները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս կարգերով ոչ միայն ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և R&D-ի ֆինանսավորման հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն մշակութաստեղծ կարևորություն, մասնավորապես՝

«R&D կարգով պաշտպանական նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակների (TRL) մեխանիզմը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆինանսավորումը և արդյունքների տնօրինման գործընթացները զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։

Պետական գերատեսչությունների կողմից ռազմական նոր արտադրատեսակների փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի կայացմանը»,- ընդգծել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում