ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ

2 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատված են Ադրբեջանի կողմից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում հունիսին կրկին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց ներկայությունը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Տեսակցությունն, ինչպես սովորաբար է լինում, այս անգամ ևս անցել է ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ընթացակարգերի՝ առանձնազրույցների տեսքով»,- նշեց Ամատունին՝ հավելելով, որ ուշադրության կենտրոնում են եղել գերիների պահման պայմանները, առողջությունը, վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ։

Նա նաև հավելեց, որ այդ անձինք  կապ են հաստատել իրենց հարազատների հետ։

«Նրանց ընտանիքների կողմից նաև փոխանցվել են ծանրոցներ»,-նշեց Զառա Ամատունին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի կառավարությունը դեռևս մարտ ամսին հայտարարել էր երկրում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին՝ Ամատունին նշեց, որ ներկայացուցչությունը դեռևս շարունակում է գործել՝ չնայած այն հանգամանքին, որ գրասենյակի փակման մտադրությունը դեռևս գոյություն ունի։

Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ Հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում ընթանում է շինծու դատական գործընթաց։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։

Հայերեն Français Русский

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին