Երևան

Թիվ 23 երթուղայինի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել վարորդի ոչ սթափ լինելու հետևանքով. նա հեռացվել է աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Թիվ 23 երթուղայինի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել  վարորդի ոչ սթափ լինելու հետևանքով. նա հեռացվել է աշխատանքից

Հունիսի 19-ի առավոտյան Իսակովի պողոտայում թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի  մասնակցությամբ ՃՏՊ-ն տեղի է ունեցել  վարորդի ոչ սթափ լինելու հետևանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի ավտոբուս ՓԲԸ ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Տտեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ 

Հարկ եմ համարում ընդգծել, որ  առավոտյան ժամը 07:15-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։ 

Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքակայանից դուրս գալուց հետո։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- գրել է Ասատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում