Դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու. վարչապետ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված իր Կանոնադրության մեջ հաստատում է, որ իր Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների եւ հավատացյալների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

«Կանոնագրքում Առաքելական երկրորդ կանոնների Կանոն ԻԳ-ում ասվում է (մեջբերում)․ «Եպիսկոպոսը կամ երէցը կամ սարկաւագը, եթէ պոռնկութեան մէջ կամ երդմնազանցութեան կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն» (մեջբերման ավարտ)։

Քանի որ Կանոնագիրքը օրենք է նաեւ իմ՝ հավատացյալիս համար, պարտավոր լինելով առաջնորդվել Կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ «արքեպիսկոպոս» Խաչատրյանը պոռնկացել է եւ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի (ի դեպ, նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար)։

Վերը նշված արարքով նույն անձը նաեւ երդմնազանց է եղել, որովհետեւ կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել եւ ստորագրել է նույնաբովանդակ Ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է (մեջբերում)․ «Ես, Արշակ աբեղա Խաչատրյանս օրհնությամբն Աստծո եւ կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ (…) Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ (…) Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով» (մեջբերման ավարտ): Այսինքն, այդ անձը խախտել է նաեւ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ իր արտասանած եւ ստորագրած կուսակրոն քահանայության Ուխտագիրը եւ հետեւաբար պետք է կարգալույծ լինի նաեւ երդմնազանցության հիմքով։

Հիմա, այս հարցերին հետամուտ լինելով, ես պայքարում եմ ընդդեմ Եկեղեցո՞ւ, թե պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների։ Ես Եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ 

Իհարկե, դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ»,-ընդգծում է վարչապետ Փաշինյանը։

Հայերեն العربية English Español

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը