ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել են, որ այն այս տեսքով ընդունելի չէ։

«Բանակի բարեփոխումների ռազմավարությունը կառավարության հետ միասին մեր առաջնահերթությունների շարքում է։ Թեև նախագծում կան հարցեր, որոնք ուղղված են բարեփոխումներին, սակայն այս տեսքով այն չենք կարող ընդունել։ Մեր խմբակցությունը դեմ կքվեարկի»,– հայտարարեց Կոնջորյանը։ 

Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը իր հերթին հիշեցրեց, որ նախագիծը կառավարությունը նախկինում հետ էր քաշել՝ հաշվի առնելով սահմանային էսկալացիան, իսկ քննարկումները նորից սկսել են 2024-ի հունվարից։ Նա նշեց, որ չի հասցրել նախագիծը ԱԺ բոլոր գործընկերների հետ քննարկել։ 

«Վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կյանքի կոչել այն բարեփոխումները, որոնք կառավարության ծրագրում առկա են։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին», – ասաց Սարգսյանը։

Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում էր սահմանել մի շարք տարբերակներ՝ պարտադիր զինծառայության տարբեր ժամկետներով անցնելու և համապատասխան վճար կատարելու հնարավորություն՝ օրինակ՝1 ամիս ծառայություն՝ 24 մլն դրամ վճար, 4 ամիս ծառայություն՝ 18 մլն դրամ։  

Սարգսյանն առաջարկում էր նաև, որ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական վճար սահմանվի 15 մլն դրամի չափով։  

Նախագիծը նաև ներառում էր առողջական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատման մեխանիզմների վերանայում, մասնավորապես՝ որոշ սահմանափակումներով ծառայության ներգրավման հնարավորությամբ (օրինակ՝ կարճատեսություն ունեցող քաղաքացիներին՝ ոչ մարտական ծառայության մեջ)։ Նաև առաջարկվում էր սահմանել քրեական պատասխանատվություն՝ առողջական վիճակը պարզելու համար փորձաքննությունից կամ նմուշառումից հրաժարվելու դեպքում։

Հայերեն Español

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք