Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ հարցերի:   

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարական աշխատանքների որակի և շահագործման հանձնման ժամկետների նկատմամբ և պարբերաբար զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում