Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության 80 տոկոսն ավարտվել է. ՏԿԵ նախարար

2 րոպեի ընթերցում

2024 թվականին ՀՀ պետական բյուջեից էներգետիկայի ոլորտին հատկացված 19 միլիարդ դրամից ծախսվել է 18,3 միլիարդը, իսկ կատարողականը կազմել է 96,2 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ հատկացված միջոցները ծառայել են չորս ծրագրերում ներառված 12 միջոցառումների իրականացմանը, որոնցից ամենախոշորը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրին է վերաբերել՝ 14,2 միլիարդ դրամի ծախսով։

«Ավարտման փուլում են «Զովունի», «Արարատ-2», «Շինուհայր» 220 կՎ լարման բարձրավոլտ ենթակայանների ամբողջական վերակառուցման աշխատանքները։ Դրանք արդեն դրվել են լարման տակ և շահագործվում են»,-նշեց նախարարը։

Նա հավելեց, որ ակտիվ փուլում են նաև Իրան-Հայաստան 400 կՎ լարման հաղորդման օդային գծի և ենթակայարանի կառուցման աշխատանքները։

«Պետք է ասեմ, որ աշխատանքների շուրջ 80 տոկոսն արդեն ավարտված է»,-ասաց նա։

Նախարարն ընդգծեց նաև, որ ավարտվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը։ Կայանի հզորությունը կազմում է 55 մեգավատ, այն արդեն միացված է ցանցին՝ փորձնական կարգավորումների նպատակով։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն