Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանի գործընկերոջ հետ ներկա է գտնվել Երևանում անցկացվող Վրացական գինու և մշակույթի օվա միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանի գործընկերոջ հետ ներկա է գտնվել Երևանում անցկացվող Վրացական գինու և մշակույթի օվա միջոցառմանը

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 6-ին Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: 

Նրանք շրջել են պուրակում տեղադրված թեմատիկ տաղավարներով՝ ծանոթանալով վրացական մշակույթին բնորոշ առանձնահատկություններին։ Տեղի է ունեցել վրացական գինու համտես, ինչպես նաև ներկայացվել է վրացական ավանդական խոհանոցը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Վրաստանի մշակույթի փոխնախարարը միջոցառումը կարևոր հարթակ են համարել երկու երկրների մշակութային համագործակցության ամրապնդման և փոխճանաչողության խորացման առումով։

Օրվա ավարտին՝ ժամը 20։00-ից, նախատեսված է բացօթյա համերգ, որի շրջանակում երաժշտական կատարումներով հանդես կգան «Ռանինա» քառյակը և «Գուֆի լենդ» երաժշտական խումբը։  Մուտքն ազատ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում