Ճապոնիան իր համալսարաններում կընդունի այն ուսանողներին, որոնց ԱՄՆ-ն արգելել է սովորել Հարվարդում

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան սկսել է երկրի համալսարաններում ժամանակավոր ուսման ընդունել, ինչպես նաև բնակարան տրամադրել այն ճապոնացի ուսանողներին, որոնք չեն կարողանա ուսումը Հարվարդում շարունակել ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ուսանողների նկատմամբ սահմանափակող միջոցառումների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

«Ճապոնիայի կրթության, մշակույթի, գիտության, սպորտի և տեխնոլոգիաների նախարար Տոսիկո Աբեն մամուլի ասուլիսում հաստատել է, որ երկրի 90 համալսարաններ օգնություն են առաջարկել այն ճապոնացի ուսանողներին, որոնք տուժել են ԱՄՆ-ի վարչակազմի կողմից օտարերկրյա ուսանողների ընդունելությունը կասեցնելու և ուսանողական այցագրեր տրամադրելը դադարեցնելու որոշումից», - հաղորդում է գործակալությունը։

Օգնության ծրագրին մասնակցող համալսարանների թվում են ինչպես պետական՝ Տոկիոյի համալսարանը, Կիոտոյի համալսարանը, Տոկիոյի գիտությունների համալսարանը, այնպես էլ մասնավորները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախնական վեց ամիս ժամկետով կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք փորձում են դառնալ Հարվարդի ուսանող կամ մասնակցել համալսարանի փոխանակման ծրագրերին։  

Միջազային ուսանողները կազմում են համալսարանի բոլոր սովորողների շուրջ մեկ քառորդը։ Նախագահի կարծիքով՝ այս տոկոսը չափազանց բարձր է և հակասում է այն ամերիկացիների շահերին, որոնք ցանկանում են սովորել հեղինակավոր հաստատությունում։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կասեցրել է Հարվարդի օտարերկրյա ուսանողների մուտքն ԱՄՆ

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան