ՀՀ–ն Խաղաղության եվրոպական գործիքից օգտվելու համար որպես շահառու պետություն ընդգրկված է 2026–ի նախնական ծրագրում. Կոստանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կողմից 2025 թվականին ևս Խաղաղության եվրոպական գործիքից օգտվելու որոշման հետ կապված քննարկումները շարունակվում են: 

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«2024 թվականին Հայաստանը Եվրամիության Խաղաղության եվրոպական գործիքից է հասցրել օգտվել՝ ստանալով 10 մլն եվրո աջակցություն: Այս պահին շարունակվում են քննարկումները 2025 թվականի որոշման հետ կապված: Կարևոր է ընդգծել, որ արդեն 2026 թվականի նախնական ծրագրերում նույնպես Հայաստանը որպես շահառու պետություն ընդգրկված է»,–ասաց Կոստանյանը:

Հայաստանն ավելի վաղ Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ 

Հայաստանը ներկայացրել է նաև երկրորդ հայտը՝  2025–ին ևս Խաղաղության եվրոպական գործիքից օգտվելու համար: 

 

Հայերեն English فارسی Français Русский

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները