Քաղաքականություն

Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ու դրա հնարավոր ազդեցությանն այլ երկրների հետ հարաբերությունների վրա։

«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն՝ լինի դա Ռուսաստանը, թե Մադագասկարը։ Եվ մենք այսպիսի հարցեր առաջանալու դեպքում բացատրում ենք բոլոր գործընկերներին՝ այնպես, ինչպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք թույլ չենք տա, որ ուղղված լինեն որևէ այլ երրորդ երկրի դեմ»,-ընդգծել է Միրզոյանը։

Խոսելով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորություններով նպաստել երկու այլ՝ թեկուզ և հակադիր դիրքորոշում և դիրքավորում ունեցող գործընկերների միջև հարաբերությունների նորմալացմանը։  

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում