Հյուսիսային Կորեան խոստացել է շարունակել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն կշարունակի աջակցել ՌԴ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Փհենյանում հայտարարել է հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընը, որի խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«ԿԺԴՀ-ի կառավարությունը հետագայում ևս անպայման կաջակցի Ռուսաստանի դիրքորոշմանն ու արտաքին քաղաքականությանը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ», - ասվում է հյուսիսկորեական գործակալության հունիսի 4-ի հրապարակման մեջ։ 

Բացի այդ, Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը և ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտնել են, որ Կիմ Չեն Ընը և Սերգեյ Շոյգուն քննարկել են մարտերը Կուրսկի մարզում, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հաղորդում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքների հիշատակը հավերժացնելու» հարցը։

Մոսկվայի և Փհենյանի միջև 2024 թ. հունիսի 19-ին կնքվել է ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում կնքվել է Ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որը նախատեսում է երկրներից մեկի ռազմական և այլ օգնությունը մյուսին, եթե նրանցից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման։

Ռուսաստան

Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են երկկողմ համագործակցությունը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին