«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանին՝ հակահայկական հրապարակումների համար

2 րոպեի ընթերցում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։

«Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ անդրադարձ է կատարվել ադրբեջանցի «պատմաբանների» կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ պատմականորեն ճիշտ անվանումն «Իրևան» աղավաղված ձևով ներկայացնելու, «Երևանի (Էրիվանի) նահանգ» հասկացությունը կամայականորեն «Իրևանի նահանգով» փոխարինելու, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը՝ լավաշը, քոչարի պարը և այլն, ադրբեջանական հայտարարելու փորձերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից՝ ընդգծելով, որ նման հրապարակումները ոչ միայն հակասում են ակադեմիական էթիկային, այլև խաթարում են ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը՝ նպաստելով անցյալի առասպելականացված և քաղաքականապես մոտիվացված մեկնաբանությունների օրինականացմանը։

Հայերեն Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ