Վահագն Խաչատուրյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ Շվեդիայի ազգային տոնին ընդառաջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վահագն Խաչատուրյնը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն։

«Շնորհակալություն եմ հայտնում նաև սերտ համագործակցության, և այն անկեղծ վստահության համար, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը պայմանավորված է մեր երկրում համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ, որոնք աջակցում են ժողովրդավարությանը։

Կարծում եմ՝ շատ երկրներ հետևում են Ձեր երկրի օրինակին՝ տեսնելով, թե ինչպես է Շվեդիան առանձին հարցերում վերաբերում Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում դա է պատճառը, որ իրենք ևս միանում են այդ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանին աջակցելուն՝ տնտեսական, քաղաքական և ընդհանուր բարեփոխումների միջոցով, որոնք միտված են մեկ նպատակի՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատմանը։ Եվ իհարկե, դա նպաստում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանը»։

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ «Շվեդիայի ազգային տոնի կապակցությամբ ինձ համար պատիվ է հյուրընկալվել այսօր այստեղ։ Շնորհակալություն նաև իմ երկրի վերաբերյալ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող երկկողմ օրակարգային մի շարք հարցեր՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Նախագահը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Շվեդիայի երկարամյա աջակցությունը՝ ընդգծելով հատկապես կառավարման թափանցիկության, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում շվեդական փորձի կիրառման արժեքավորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին քաղաքական, տնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար առկա է զգալի չօգտագործված ներուժ, մասնավորապես՝ ներդրումային ծրագրերի, նորարարական տեխնոլոգիաների փոխանակման և թվային հատվածի համատեղ նախաձեռնությունների միջոցով։
Այս համատեքստում շեշտվել է Շվեդիայի առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններից «Ericsson»-ի հետ համագործակցության խթանման կարևորությունը։ Երկուստեք կարևորվել են կապի տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ներուժի առաջընթացին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացման և գործակցության շարունակականության վերաբերյալ։ Ընդգծվել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է էական խթան հանդիսանալ երկկողմ կապերի խորացման և փոխըմբռնման ամրապնդման գործում։

Հայերեն English Français Русский Türkçe

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը