ՀՀ նախագահն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ որպես կապող օղակ եվրոպական և հայաստանյան երիտասարդների միջև՝ կարևորելով նման ծրագրերի ազդեցությունն ինտեգրացիոն գործընթացների, կրթության ու երիտասարդների ներառականության խթանման տեսանկյունից։

Վասիլիս Մարագոս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով ԵԵԴ-ի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում ԵԵԴ անդամները անմիջական և ակտիվ երկխոսության մթնոլորտում ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում եվրոպական արժեքների տարածմանը, ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը։ Նրանք անդրադարձել են նաև մարզերում բնակվող երիտասարդների հետ տարվող աշխատանքին, ընդգծել են համատեղ ծրագրերի իրականացումը և Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթների ուսումնասիրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Երիտասարդ դեսպանները կարևորել են մշակույթների միջև երկխոսության զարգացումն ու փոխճանաչողության խթանումը՝ որպես խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման հիմք։

Հանդիպման ավարտին մասնակիցները նախագահին ուղղել են իրենց հուզող հարցերը՝ քննարկելով կրթության ոլորտի, ՀՀ-ԵՄ ինտեգրման, պետական կառավարման համակարգի զարգացման և այլ արդիական խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների ուղղությունները։
 

Հայերեն English Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն