Վրաստանի նախագահը Հարավային Կովկասը խաղաղության օազիս դարձնելու հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին համոզված է, որ Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ընթացքում։ 

«Ես շատ գոհ եմ իմ հանդիպումներից, որոնք ունեցել եմ հարևան երկրների առաջնորդների հետ։ Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու օազիս տարածաշրջանում»,– նշել է Կավելաշվիլին՝ անդրադառնալով իր վերջին այցերին Հայաստան և Ադրբեջան։

Նախագահը շեշտել է, որ այցերի ընթացքում բոլոր կողմերին առավել պարզ է դարձել, թե որքան կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը դարձնել առաջնահերթություն՝ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև գլոբալ դերակատարների համար։

«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը», – ընդգծել է Վրաստանի նախագահը։ 

Ըստ Կավելաշվիլիի՝ կարևորը հակամարտությունները չշարունակելն է, այլ փոխարենը շարժվել դեպի ներդրումներ, տնտեսական զարգացում և հարաբերությունների կարգավորում։ 

«Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս, ոչ թե հակամարտությունների առարկա կամ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող։ Հակառակը՝ աստիճանաբար պետք է շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի»,- եզրափակել է Վրաստանի նախագահը։

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը