Ղազախ գործարարը 100 աշխատակցի բնակարան է նվիրել աշխատանքի համար
1 րոպեի ընթերցում

Ղազախ գործարար Տուրսեն Ալագուզովը 100 աշխատակցի նվիրել է բնակարան՝ շնորհակալություն հայտնելով նրանց տարիների նվիրված աշխատանքի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Radio Azattyq» ռադիոկայանը։
Բնակարաններ են ստացել տեխնիկական անձնակազմը, վարորդները, անվտանգության աշխատակիցները և բեռնափոխադրողները, որոնք երկար տարիներ աշխատել են գործարարի տարբեր ձեռնարկություններում, սակայն չունեին սեփական անշարժ գույք։
Ղազախստանում այս քայլը լայն արձագանք է ստացել։ Սոցիալական ցանցերում գործարկվել է «չելենջ»՝ աջակցելու Ալագուզովի բիզնեսին․ օգտատերերը կոչ են անում գնել նրա ընկերության արտադրանքը՝ ընդգծելով նման ղեկավարի նկատմամբ վստահությունը։ Ալագուզովի ընկերությունը զբաղվում է ալյուրի, մակարոնեղենի և զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ։