ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ շեշտելով պատմական ու մշակութային խորքային ընդհանրությունները, որոնք ձևավորվել են հայ և արաբ ժողովուրդների բազմադարյա շփումների արդյունքում։

«Քուվեյթի Պետությունը մեզ համար բարեկամ և վստահելի գործընկեր է։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ավելի քան 30 տարվա պատմություն ունենալով, ձևավորել են կայուն համագործակցային միջավայր։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն ավելի կզարգանան և կխորանան տարբեր ոլորտներում»,- նշել է ՀՀ նախագահը։

Քուվեյթի նորանշանակ դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել․

«Ուրախ եմ այս հանդիպման առիթով։ Թույլ տվեք փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները։ Ցանկանում եմ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կգործադրեմ՝ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ»։

Նախագահն, իր հերթին, խնդրել է դեսպանին Էմիրին փոխանցել իր բարեմաղթանքներն ու սրտագին ողջույնները, ինչպես նաև խաղաղություն ու բարօրություն մաղթել Քուվեյթի բարեկամ ժողովրդին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման կարևոր ուղղություն։ Նշվել է նաև Հայաստանի և Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շարունակականության և պարբերականության ապահովման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում ընդգծվել են մշակութային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է Քուվեյթի հայկական համայնքի կարևոր դերը՝ որպես մշակութային կամուրջ երկու ժողովուրդների միջև։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության խթանման հեռանկարների շուրջ՝ կողմերի միջև երկխոսության խորացման ու իրավական հենքի ամրապնդման տեսանկյունից։

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Քուվեյթի մուտքի արտոնագրային գործընթացների դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի մարդկային կապերի սերտացմանն ու փոխայցելությունների աճին։
Երկուստեք շեշտվել է առկա համագործակցային ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հատուկ ընդգծելով զբոսաշրջության, կրթության, սպորտային զբոսաշրջության ոլորտներում գործակցության և ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման ու շարունակականության կարևորությունը։

Հայերեն العربية English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում