Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքը

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայում գրանցվել է mpox-ի (կապիկի ծաղիկի) նոր տարբերակով վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է SBS հեռուստաալիքը՝ հղում անելով Ավստրալիայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC):

Ըստ հեռուստաալիքի՝ խոսքը Clade 1b շտամի մասին է, որը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, որը վերադարձել էր Թաիլանդում անցկացված արձակուրդից: Սակայն, ինչպես նշել են CDC-ում, «այս դեպքի հետ կապված հետագա փոխանցման ռիսկը և Ավստրալիայում շտամի տարածման սպառնալիքը փոքր են»:

Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Էնթոնի Լոուլերը նշել է, որ երկրում արդեն ձեռնարկվել են հուսալի միջոցներ mpox-ի տարածման ռիսկը վերացնելու համար: 

«Ավստրալիայում հիվանդության բոլոր դեպքերը վերահսկվում են նահանգային և տարածքային առողջապահության նախարարությունների կողմից: Նախապատրաստական ​​միջոցառումներ են ընդունվել, և անհրաժեշտության դեպքում մենք կկարողանանք արագորեն  արձագանքել բռնկմանը», - ասել է նա:

2022 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. ապրիլի 30-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհի 133 երկրից ստացել է mpox-ով հիվանդացության 142 151 և մահվան 328 դեպքի մասին տեղեկություններ: Համաշխարհային առողջապահության բնագավառում mpox-ի հետ կապված արտակարգ դրության ռեժիմն սկզբում գործել է 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. մայիսի 11-ը: Այն վերացվել է հիվանդացության դեպքերի նվազման պատճառով, սակայն 2024 թ. օգոստոսի 14-ին ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կրկին արտակարգ դրության ռեժիմ հայտարարեց Աֆրիկայում հիվանդության բռնկման պատճառով:

Mpox-ը վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային անտառների հարևանությամբ: Այս հիվանդության կենդանուց մարդուն փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության տարածքում:

Հայերեն Русский

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում

Գևորգ Պապոյանն ակնկալում է, որ COP17-ի անցկացումը կնպաստի Հայաստանում նոր ներդրումների ավելացմանը

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ՀՊՄՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Միլանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել

Քննարկում՝ «Կրթությունը որպես կենսաբազմազանության պահպանման շարժիչ ուժ» թեմայով

ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը չեն բացառում ԱԽՏՀ գագաթնաժողովում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. Պեսկով