Հայաստան

Թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն

1 րոպեի ընթերցում

Թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն

Կառավարությունը սահմանել է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն ՀՀ թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Ըստ այդմ՝ անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում: 

Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, հավաքագրում և վերլուծություն իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում